Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մազերի խնամք

Ւնչպե՞ս դադարեցնել մազաթափությունը. newsarmenia.am

Ւնչպե՞ս դադարեցնել մազաթափությունը. newsarmenia.am

Մազաթափության խնդիրը հուզում է տարբեր տարիքի բազմաթիվ մարդկանց: Վիտամինների պակասը, ուժեղ սթրեսը, մազարմատների վնասումը, անորակ խնամքի միջոցներն, ի վերջո, հանգեցնում են մազաթափության:

Մազերի սակավությունը ո՛չ միայն ֆիզիկապես է ազդում մարդու վրա, այլ նաև դառնում է հոգեբանական անհարմարավետության և սթրեսի պատճառ: Takprosto կայքը ներկայացնում է մազաթափության դեմ արդյունավետ միջոցի բաղադրատոմս, որը շատ հեշտ է պատրաստել:

Հարկավոր է.

  • 3 ճաշի գդալ երիցուկի ծաղկաբույլ,
  • 3 ճաշի գդալ մանրացված դափնու տերև,
  • 100 մլ ջուր:


Օգտագործման եղանակ.

Դափնու տերևների և երիցուկի ծաղկաբույլի վրա հարկավոր է ավելացնել եռացրած ջուր և թրմել 3 ժամ, այնուհետև քամել թուրմը և քսել մազերին։ Պատրաստած միջոցը պետք է տրորել մազարմատների մեջ և ոչ մի դեպքում չլվանալ:

Միջոցը պետք է օգտագործել շաբաթը 2-3 անգամ: Մազերի լիակատար վերականգնման համար հարկավոր է 15-20 միջոցառում։

Սկզբնաղբյուր. newsarmenia.am
Լուսանկարը. Stopstarenie.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ